Երեկ գիշեր Սյունիքի մարզի Խնածախ համայնքում՝ հայ-ադրբեջանական շփման գծում, ականի վրա պայթել է գյուղի հովիվը, որը նաեւ աշխարհազորում է գրանցված եւ երբեմն մարտական հերթապահություն է իրականացնում սահմանին:
Սյունիքի մարզի Խնածախ համայնքի ղեկավար Կարո Թավադյանը տեղեկացրեց, որ այս պահին հովիվը գտնվում Գորիսի հիվանդանոցում՝ վիրակուժական բաժանմունքում։
«Ոտքը ծնկից ներքև հեռացվել է, այս պահին համեմատաբար լավ է»,- ասաց Թավադյանը։

Բաց մի թողեք
Ի՞նչ սովորեցրեց մեզ Շաքիում տեղի ունեցածը
Իրանի նախագահ Փեզեշքիանի կոշտ ելույթը Երևանում
COP17-ը՝ առանց առաջնորդների՞