Ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում Չարենցի փողոցում՝ սեփական տներից մեկում փլուզում է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ փլուզման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են տան և ավտոտնակի սեփականատերերի ինքնությունը։


Բաց մի թողեք
Բյուրեղավանում բնակիչների թունավորման համար Փաշինյա՞նն է մեղավոր․ վարչապետի խոստովանությունը
Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան կարևոր դեր ունեն Վրաստանի տարանցիկ ներուժի զարգացման գործում․ Կոբախիձե
Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը