Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռեեստրից տեղեկանում ենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանից նվեր է ստացել:
Նվերի արժեքը կազմել է 81 հազար 110 դրամ: Ըստ փաստաթղթերի՝ Անդրեասյանը նվեր է ստացել պղնձե ծաղկամանների հավաքածու:
«Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ կանոններ։
Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը:

Բաց մի թողեք
Սեպտեմբերի 1 … Գիտելիքի ճանապարհին կրկին հնչող առաջին զանգի օր
Կրթված, գիտակից ու արժեհամակարգ ունեցող մարդն է ձևավորում բարեկիրթ հասարակություն
Դպրոցի որակը, ի վերջո, պետության որակն է