Հայաստանից Ռուսաստան մատակարարվող բուսական և անասնաբուժական արտադրանքի վերաբերյալ մի քանի տարի առաջ առաջացած բողոքները շարունակվում են, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
Ըստ պաշտոնյայի՝ այս իրավիճակի լուծումը կարող է լինել ԵԱՏՄ-ի շրջանակներում տեղեկատվական համակարգերի ինտեգրումը, որը «կապահովի արտադրանքի հետագծելիությունը»։
«Հայաստանից եկող արտադրանքի տեսականին և քանակը ենթադրում են, որ դրանցից ոչ բոլորը հայկական ծագում ունեն։ Մենք այս հարցը լուծել ենք և՛ 2024, և՛ 2023 թվականներին», – նշել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Առաջին հերթին սա վերաբերում է արտադրանքի մատակարարման անտրամաբանական աճին, որը ԵԱՏՄ-ի շրջանակներում շուկա մուտք գործելու պարզեցված ընթացակարգերի հետևանք է։ «Օրինակ, երեք տարվա ընթացքում Հայաստանը ծաղիկների առաքումները 36 միլիոնից ավելացրել է մինչև ավելի քան 100 միլիոն։ Աճ է գրանցվել նաև այլ տեսակի արտադրանքի մեջ։ Մենք ստիպված էինք բուսասանիտարական ստուգումները տեղափոխել սահմանին ավելի մոտ», – ընդգծել է Դանկվերտը։ «Մենք նաև տեսանք, որ Ռուսաստան ուղարկված արտադրանքի մեծ քանակությունը չէր հասնում նախատեսված նշանակման վայրեր»։
Ռոսսելխոզնադզորի ղեկավարն ասել է,որ բավականին երկար ժամանակ կան մեծ թվով կարանտինային ապրանքներ։ «Հայաստանում հայտնաբերվում է ավելի քան 900 կարանտինային ապրանք, ինչը զգալիորեն բարդացնում է մեր աշխատանքը: Օրինակ, մենք պետք է ախտահանում անցկացնենք: Ծաղիկների համար մենք պետք է հավաստագրենք արտադրական վայրերը. մենք փորձել ենք տեսաստուգումներ», – պարզաբանելէ ծառայության ղեկավարը։
Դանկվերտը նշել է, որ «որոշ անասնապահական ապրանքներ կարող են նաև ոչ հայկական ծագում ունենալ», և որ այս ամենը հանգեցրել է Հայաստանից առաքումների նկատմամբ ավելի խիստ պահանջների կիրառմանը, այդ թվում՝ արտադրանքի հետևողականության ապահովմանը»։

Բաց մի թողեք
Ցանկանում են էկոհամակարգերին իրավաբանական անձի կարգավիճակ տալ
Հիվանդ մարդուն տարել են ոստիկանություն, վախեցրել, ստիպել՝ ցուցմունք տա, թե ընտրակաշառք են տվել. Տեսանյութ
«Խուլիգան, թալանչի», «լիրբ», «գողերի գերդաստան արտադրող», Քոլոյանի կինը որակումներ է տալիս արցախցիներին. Լուսանկար