Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան չի բանակցում Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին հանձնելու շուրջ։
Նա այս մասին հայտարարել է այսօր ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ավելի վաղ հնչեցված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Ղազախստանին փոխանցելու հնարավորությունը։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը ավելի վաղ արդեն հայտնել էր, որ այս հարցի շուրջ բանակցություններ չեն ընթանում ո՛չ Աստանայի, ո՛չ էլ Երևանի հետ։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2008 թվականին՝ 30 տարի ժամկետով, ևս 10 տարով երկարաձգման հնարավորությամբ։

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը փորձում է հայկական երկաթուղու կոնցեսիան վերցնել «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունից
«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կատարում է ՀՀ-ի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը. Բելոզյորով
Մարին Լը Պենի ռիսկային տնտեսական խաղադրույքը