Ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժին է զանգահարել հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի հերթապահ բժիշկը և հայտնել, որ իրենց կենտրոնում ինքնասպանության փորձ է կատարվել, որը կանխվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ որտեղ պարզել են, որ նույն օրը ժամը 09։00-ի սահմաններում հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի 6-րդ ստացիոնար դատահոգեբուժական փորձագիտական բաժանմունքի բուժառու, Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Լաերտ Հ․-ն 2-րդ հիվանդասենյակում անհայտ առարկայով փորձել է կտրել երակները ձախ նախաբազկի հատվածում, սակայն չի հաջողվել, այնուհետև անկողնային սավանով պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել, սակայն փորձը կանխվել է հիվանդապահների կողմից։
Գ․ Շամշյանի տեղեկություններով նախքան ինքնասպանության փորձ կատարելը Լաերտ Հ․-ն նույն սենյակում թողել է երկտող՝ «Ես իմ սենյակում ապրող տղեքի հետ բացարձակ խնդիրներ չեմ ունեցել» գրությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Բաց մի թողեք
Նուբարաշենի աղբավայրի տնօրենն ու աշխատակիցը տեղափովել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Իսպանիայի ներգաղթային պաշտոնյաները չեղարկել են գործադուլը ․․․
Իսպանիան ավարտում է մինչև 500,000 ներգաղթյալների օրինական կարգավիճակ տրամադրելու համաներման միջոցառումները