Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում և այս երկրի այլ քաղաքներում բազմահազարանոց հանրահավաքներ են հաջակցություն Իրանի և ի դատապարտում ԱՄՆ-ի և Իսրայելի։
Ուշագրավն այն է, որ հանրահավաքները կազմակերպել է նախկինում Իրանի հանդեպ քննադատական վերաբերմունքով աչքի ընկած Մուկթադա ալ-Սադրը, որի կողմնակիղներն Իրաքում այժմ իրենց աներկբա աջակցությունն են հայտնում Իրանին և կոչ անում արաբական երկրներին համախմբվել Իրանի շուրջ։
Մեկ այլ հետաքրքիր զարգացում էլ տեղի է ունեցել Սիրիայում, որտեղ այսօր ցուցարարները հարձակում են գործել ԱՄԷ-ի՝ Դամասկոսում դեսպանատան վրա՝ մեղադրելով այս երկրի ղեկավարությանը Իսրայելին աջակցելու համար։
Հակաիսրայելական ալիքը Մերձավոր Արևելքում հատկապես նաև տարբեր երկրների շիա և սուննի արաբ բնակչության շրջանում էլ ավելի անհնարին է դարձնում որևէ արաբական երկրի՝ Իսրայելի հետ համագործակցության հեռանկարը թե՛ այժմ, թե՛ հետպատերազական շրջանում»։


Բաց մի թողեք
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ
Վրաստանը «սխալների ուղղում» է կատարում