Այսօր Դավիթ Բաբայանի ծնունդն է, իսկ նա դեռ Բաքվի բանտում է:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Պատկերացնում է, թե ինչ մտքերի ու ապրումների մեջ են նրա ընտանիքի անդամներն ու մերձավոր հարազատները:
Վստահ եմ, որ Դավիթն առավոտից մտքերով Արցախում է, լավ օրերի հիշողություններով ու անցած կյանքով:
Նաև համոզված եմ, որ և´ Դավիթը, և´ Բաքվի բանտում գտնվող մեր մյուս հայրենակիցները պակաս մտահոգված չեն Հայաստանով և մեր ժողովրդի ապագայով:
Դավիթ ջան, ծնունդդ շնորհավոր: Ընտանիքիդ համբերություն, քեզ ու մեր ընկերներին շուտափույթ վերադարձ:

Բաց մի թողեք
Մեծ ճանապարհի սկիզբը․ Ալբերտ Ղարիբյանի առաջին Junior Grand Prix-ը․ Տեսանյութ
Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա․ Գագիկ Ծառուկյան
Մեղրիում կանցկացվի աննախադեպ «ՏԱՐԱԶֆեստ»