Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Հայֆայում հինգհարկանի շենքի վրա ուղիղ հրթիռային հարվածի վայրում մի քանի ժամ է, ինչ որոնողական-փրկարարական գործողություն է ընթանում։
Փլատակներում, ըստ լուրերի, կա չորս մարդ՝ տարեց զույգ, խնամակալ և նրանց 40-ամյա որդին։ Նրանց մեքենաները հայտնաբերվել են շենքի մոտ։
Շենքի երեք հարկերը փլուզվել են։ Ոստիկանական սակրավորները ենթադրում են, որ փլատակների տակ գտնվում է իրանական հրթիռի 500 կիլոգրամանոց չպայթած մարտագլխիկը։ Հետևաբար, աշխատանքները դանդաղ են ընթանում։
Նրանք փորձում են «թունել» փորել փլատակների միջով՝ այնտեղ գտնվող մարդկանց հասնելու համար։ Փրկարարները նշել են, որ աշխատանքները դեռ երկար կշարունակվեն։


Բաց մի թողեք
Բելգիան մտադիր է մինչև 2026 թվականի վերջ Ուկրաինային 10 F-16 կործանիչ փոխանցել
300 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվ են սառեցրել
Վաշինգտոնը Կիեւին գործարք է առաջարկել Starlink-ի դիմաց․ WSJ