Իրանցիները ցնծում են՝ նշելով «ԱՄՆ-ի և Իսրայելի պարտությունը»։
Այս մասին հայտնել է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը, որը հրապարակել է Թեհրանի փողոցներից կադրեր։
Իրանի մայրաքաղաքի ամենաերկար փողոցում՝ Վալի Ասրում նկարահանված տեսանյութում երևում են բարձր երաժշտություն ու ցնծություն, մարդիկ ծածանում են իրանական դրոշներ։ Ճանապարհը լի է ազգային դրոշներով, մեքենաներով և երկանիվներով։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները երկու շաբաթով հետաձգում է Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հնարավոր հարվածները։
Իսրայելը համաձայնել է միանալ ԱՄՆ-ին Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի ռեժիմին: ԱՄՆ-ի հետ բանակցությունները կսկսվեն ուրբաթ՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում:

Բաց մի թողեք
Բելգիան մտադիր է մինչև 2026 թվականի վերջ Ուկրաինային 10 F-16 կործանիչ փոխանցել
300 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվ են սառեցրել
Վաշինգտոնը Կիեւին գործարք է առաջարկել Starlink-ի դիմաց․ WSJ