17/04/2026

EU – Armenia

Արդյոք կառաջադրվի՞ 2028 թվականի նախագահական ընտրություններում

ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ չի բացառում, որ կմասնակցի 2028 թվականի նախագահական ընտրություններին։

«Դե գիտեք, կարող եմ։ Մտածում եմ այդ մասին»,- Նյու-Յորքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, ի պատասխան իրեն ուղղված հարցին, թե արդյոք մտադիր է առաջադրվել 2028 թվականին, ասել է Հարիսը։

Նա նաեւ ընդգծել է իր ունեցած քաղաքական փորձառությունը, նկատելով նաեւ, որ հասկանում է, թե դա ինչ պաշտոն է եւ ինչ է պետք դրա համար։

Նշենք, որ Քամալա Հարիսն արդեն որոշակի քայլեր ձեռնարկել է, որոնք ստիպում են մտածել, ներառյալ նաեւ Դեմոկրատական կուսակցությանը, որ որոշել է առաջադրվել եւ սկսում է իր նախագահական պայքարի նախընտրական արշավը։