Ադրբեջանը սկսել է ապրանքներ ներմուծել Հայաստանից:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ Հայաստանից Ադրբեջան ներմուծված առաջին ապրանքների արժեքը կազմել է 960 ԱՄՆ դոլար։
Միաժամանակ հաղորդվում է, որ այս տարվա առաջին կիսամյակին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5 միլիոն 757 հազար դոլարի արտադրանք։ Միայն մարտ ամսվա պարագայում Ադրբեջանից Հայաստան կատարված արտահանումների արժեքը կազմում է 1 միլիոն 537 հազար դոլար։
Բաքուն նաեւ տեղեկացրել է, որ դեպի Հայաստան կատարված արտահանումներից ստացված եկամուտը կազմում է Ադրբեջանի ընդհանուր արտահանումներից ստացված եկամտի 0,1 տոկոսը։

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը փորձում է հայկական երկաթուղու կոնցեսիան վերցնել «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունից
«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կատարում է ՀՀ-ի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը. Բելոզյորով
Մարին Լը Պենի ռիսկային տնտեսական խաղադրույքը