ԱՄՆ-ի նախագահ Թրամփը քիչ առաջ հայտարարեց, որ 10-օրյա հրադադար է լինելու Իսրայելի և Լիբանանի միջև։
Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Սա իրանական դիվանագիտության հիմնական նախապայմաններից մեկն էր, որը առաջիկայում մտնելու է ուժի մեջ՝ մեծացնելով Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ներքաղաքական քննադատության ալիքը։
Սրան զուգահեռ, ակտիվ միջնորդական առաքելություն է իրականացնում Պակիստանը՝ փորձելով մոտեցնել Իրանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները, որոնք շատ դեպքերում հակասում են միմյանց։
Միևնույն ժամանակ, վերջին զարգացումները ԱՄՆ-ին և Իսրայելին ցույց տվեցին, որ ակնհայտ է մի բան՝ Իրանի դեմ պատերազմի սպառնալիքը կամ պատերազմն ինքն առնվազն անարդյունավետ, եթե չասենք՝ խիստ ռիսկային միջոց է, ուստի պետք է փնտրել գոնե միջանկյալ դիվանագիտական լուծումներ, իսկ դրանց հասնելն ավելի դժվար է լինելու, քան մինչև 40-օրյա պատերազմը»

Բաց մի թողեք
Queen-ի Գարնան քամին և իշխանության փոփոխությունը Հունգարիայում․ Տեսանյութ
Դու ավելի շատ նմանվեցիր Աբլֆազ Էլչիբեյին․ Աշոտ «Երկաթ»
Էրդողանը կժամանի՞ արդյոք Երևան