ՀՀ կենտրոնական ընտրական հանձաժողովը ապրիլի 18-ին արտահերթ նիստ է գումարել՝ ԿԸՀ դիմած դիտորդական առաքելություն իրականացնող երեք կազմակերպության դիմումների օրակարգով։
ԿԸՀ-ն ստացել է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումը։ Հանձնաժողովն այն բավարարել է, և կազմակերպությանը գրանցել Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։
ԿԸՀ-ն ստացել է «Երիտասարդական ակումբների դաշնություն» երիտասարդական հասարակական կազմակերպության դիմումը՝ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով և այն բավարարել է։
ԿԸՀ-ն ստացել է նաև «Լուսաստղ» բարեգործական հասարակական կազմակերպության դիմումը՝ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով և այն ևս բավարարել է։
Մինչ այս պահը ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև հետևյալ կազմակերպություններին՝ Անկախ դիտորդ հասարակական դաշինք, «Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ, «Ականատես» համատեղ դիտորդական առաքելություն, «Համայնքի երիտասարդներ» համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ։

Բաց մի թողեք
«ՀԷՑ»-ի՝ 2026 թվականի ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքները գտնվում են մեկնարկային փուլում
Մայիսի 28-ին բոլորիդ սպասում ենք Հանրապետության հրապարակում․ ինչ է ներկայացվելու․ Պապիկյան
Վիզաների ազատականացումն անմիջականորեն ազդելու է ՀՀ քաղաքացու կենսակերպի որակի վրա. ՆԳ նախարար