Ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16։10-ի սահմաններում Նալբանդյան փողոցում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ հաստաբուն ծառի ճյուղը պոկվել է ընկել կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչպես նաև մասամբ փակել հետիոտնի համար նախատեսված մայթը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վնասված «Opel»-ի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։


Բաց մի թողեք
Արտակարգ իրավիճակ՝ Երևանի շենքերից մեկում. Բնակիչները տարհանվել են
Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է. Լուսանկար
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. վարորդները հոսպիտալացվել են. Լուսանկար