19/04/2026

EU – Armenia

«Բոլորին դեմ եմ»-ը ներկայացրել է ընտրական ցուցակի առաջին տասնյակը. Լուսանկար

Այսօր Համագումարի ժամանակ ամփոփեցինք մեր ներքին ընտրությունների արդյունքները։

Ուրախ ենք ներկայացնել մեր ցուցակի առաջին տասնյակը, որը ձևավորվել է ներքին ժողովրդավարության և թափանցիկության սկզբունքով։

Գրել էինք, որ «Բոլորին դեմ եմ» նորահայտ շարժումը բանակցում է քաղաքական տարբեր ուժերի եւ անհատների հետ: Սակայն ինչպես երեւում է՝ գրեթե ոչ մեկի հետ լեզու չեն գտնում, Տիգրան Խզմալյանի նախապես հայտարարած համագործակցությունը շարժման հետ գլուխ չի եկել, բանակցություններն ապարդյուն են անցել նաեւ Հովիկ Աղազարյանի գլխավորած ՄԱՍԿ-ի հետ, երկու դեպքում էլ պատճառը կարծես նախընտրական ցուցակն է, շարժման հիմնադիրները դեմ են եղել հավասար համամասնությամբ այն կազմել:

Միասին մասնակցելու պայմանավորվածություններ ձեռք չի բերվել նաեւ Դավիթ Սանասարյանի հետ, սակայն մեզ ասացին, որ վերջինս պատրաստակամություն է հայտնել աջակցել շարժմանը:

Տիգրան Խզմալյանի ղեկավարած Հայաստանի Եվրոպական կուսակցության եւ «Բոլորին դեմ եմ» շարժման համագործակցությունը ձախողվել է:

Ավելի վաղ կուսակցությունից հայտարարել էին, որ «Բոլորին դեմ եմ»-ի հետ մեկ ցուցակով մասնակցելու են ընտրություններին, տեղեկացանք, սակայն, որ շարժման անդամները չեն ընդունել Խզմալյանի՝ հավասար համամասնությամբ ընտրացուցակը ձեւավորելու առաջարկը, բացի այդ այլ պահանջներ են ներկայացրել, արդյունքում ապահարզան է տեղի ունեցել:

Այսպիսով՝ «Բոլորին դեմ եմ»-ի ցուցակով կմասնակցի միայն Նինա Կարապետյանցն իր Նժարով։

«Բոլորին դեմ եմ»-ը ներկայացրել է ընտրական ցուցակի առաջին տասնյակը