Բաքուն հայտարարում է ԱԷԿ֊ի կառուցման մասին։
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Շահբազովի համաձայն` երկրի էներգետիկ հաշվեկշիռը կառուցված է լինելու երեք բաղադրիչների վրա` ածխաջրածիններ, վերականգնվող էներգետիկա, “խաղաղ ատոմ”։
Դրան զուգահեռ Հայաստանում, որը դեռևս տարածաշրջանում “խաղաղ ատոմ” ունեցող միակ երկիրն է, փաստացի հարցականի տակ է դրված այդ ռազմավարական, էքզիստենցիալ նշանակության ոլորտի ապագան։
Մոսկվան հստակ ասում է` Երևանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսի շարունակության դեպքում Հայկական ԱԷԿ֊ի մոդեռնիզացիան 2031 թ.֊ից հետո կարող է դադարեցվել։ Այսինքն` անգամ 2036 թ.֊ի այդքան կանխատեսելի թվացող հեռանկարն այլևս հարցականի տակ է։
Փաստացի հարցականի տակ է հայտնվում նաև թմբկահարվող մոդուլային ռեակտորի նախագիծը, որի իրագործման ամբողջ ցիկլը կպահպանջի առնվազն 7֊8 տարի։
Ինչևէ, գործընթացները շատ տրամաբանական են ու փոխլրացնող։
Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացում ֊ Ադրբեջանի հետ էներգահամակարգերի միացում ֊
ազգային ատոմային էներգետիկայի պարալիզացում ֊ Ադրբեջանից ներկրում։
Չենք մոռանում նաև Ադրբեջան֊Պակիստան ռազմավարական կապերի ու դրանցից բխող ռազմական միջուկային էներգետիկայի ոլորտում հնարավոր փոխգործակցության մասին։
Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Բաց մի թողեք
Հունաստանի գյուղատնտեսության փոխնախարարը հրաժարական է տվել որակավորման վիճաբանության պատճառով
Նավթի բլեֆը կամ ինչի՞ մասին է Իրանի դեմ պատերազմը
ՀԷՑ-ը պետական բյուջե է ուղղել շուրջ 4,1 միլիարդ դրամ․ Ռոմանոս Պետրոսյան