ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ ապրիլի 19-ին՝ ժամը 12։10-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 49-րդ կմ-ին բախվել են Opel և Jeep մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Jeep մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները, «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դիատար մեքենային։
Opel մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորի փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են։
Այնուհետև փրկարարներն ուղղել են Jeep մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։
![]()

Բաց մի թողեք
ԱԻՄ-ը չի մասնակցի ընտրություններին
Գյումրու տոնին 25 հազար մարդ է հավաքվում, երեկ 5 հազար էլ չկար. Տեսանյութ
Ավազաններում հեղեղումների ռիսկով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության