Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի բոլոր սահմանները և բացահայտ հայհոյանքներ ու սպառնալիքներ ուղղել օգտատերերից մեկին։
Ի պատասխան օգտատերերից մեկի մեկնաբանությանը՝ Սարիկ Մինասյանը գրել է.
«Gyumri Ataman, ով ինձ է գրել ու իմ ընկերներին թափ տան վրեդ, հավանողներինն էլ հետը։ Տղա չես, համարդ գրի»։
Այս վարքագիծը խիստ քննադատության է արժանացել օգտատերերի կողմից, ովքեր նշում են, որ իշխանության ներկայացուցչի համար նման լեքսիկոնն ու «փողոցային» հաշվեհարդարի կոչերը անթույլատրելի են։ Սա առաջին դեպքը չէ, երբ ՔՊ-ական գործիչները աչքի են ընկնում քաղաքացիների հետ նմանատիպ հաղորդակցությամբ։
Սարիկ Մինասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր գրառումներից մեկի տակ թողնված մեկնաբանությանը, որը աղմուկ էր հանել:
«Հայկական մտածելակերպին տուրք տալով՝ որպես արժանապատիվ տղամարդ տրվեցի նպատակաուղղված սադրանքներին և որոշ ֆեյքերի պատասխանել եմ հայելային։
Որպես հանրային և քաղաքական գործիչ սխալ եմ թույլ տվել, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը։
Բոլորիս խնդրում եմ լինել զգոն մեր վարքագծում, ցուցաբերել սառնություն նման սադրանքների դեպքում»,- գրել է Մինասյանը:
.jpg)
.jpg)

Բաց մի թողեք
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
Հերթական սուտը և փիառվելու հերթական ձևը. Լուսանկար
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում