ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների համար, անորոշ ժամանակով հետաձգվել է՝ Թեհրանի կողմից ամերիկյան առաջարկներին չարձագանքելու պատճառով, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Պակիստանում ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու վերաբերյալ։ Նա դա բացատրել է հակասական ազդանշաններով, վարքագծով և ամերիկյան կողմի «անընդունելի» գործողություններով։
Հաղորդագրությունում նշվում է, որ փոխնախագահ Վենսի դիվանագիտական այցը, որը նախատեսված էր՝ միջուկային գործարքը քննարկելու իրանցի բանակցողների հետ, հետաձգվել է այն բանից հետո, երբ Թեհրանը չի կարողացել պատասխանել ամերիկյան բանակցային դիրքորոշումներին։
Միևնույն ժամանակ, թերթը հաղորդում է, որ դիվանագիտական բանակցությունների դադարից հետո Վենսի այցը դեռևս չի չեղարկվել։
«Այցելությունը կարող է վերսկսվել ցանկացած պահի, եթե իրանցի բանակցողները ներկայացնեն այնպիսի պատասխան, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհամարի ընդունելի»։ ԱՄՆ պաշտոնյաները նույնպես սպասում են Իրանի ներկայացուցիչների՝ համաձայնագիրը կնքելու լիազորությունների հստակ հաստատմանը», – ասվում է հրապարակման մեջ։

Բաց մի թողեք
Իրանը մեղադրել է ԵՄ-ին՝ ԱՄՆ-ին ու Իսրայելին աջակցելու համար
Դա կապված է Վաշինգտոնի «անկարողությա՞ն», թե «չկամեցողության» հետ
Ուիթկոֆը չլուսաբանվող այց կկատարի Մոսկվա և կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ