Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է հոկտեմբերի 7-ին Գազայում տեղի ունեցած հարձակման մասնակիցներից մեկին՝ Խամիս Մոհամմեդ Խամիս Քաթթասին։
Քաթթասը սպանվել է Իսրայելի բանակի և «Շին Բեթ» հետախուզական ծառայության համատեղ գործողության ժամանակ Գազայի հարավում։ Իսրայելական հետախուզության տվյալներով՝ նա անմիջական մասնակից է եղել հոկտեմբերի 7-ին Նիր Օզ կիբուցում տեղի ունեցած կոտորածին։
Քաթթասը սպանվել է Գազայի դիվիզիայի ուժերի կողմից՝ Դեղին գծի մոտ Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերին մոտենալու փորձի ժամանակ։ Պաշտոնական հայտարարության մեջ նշել է, որ նա անմիջական սպառնալիք է ներկայացրել զորքերի համար։
Հոկտեմբերյան հարձակմանը մասնակցելուց բացի, Քաթթասը համակարգել է զինյալներին և պլանավորել հարձակումներ իսրայելցի զինվորների և քաղաքացիական անձանց վրա ամբողջ ներկայիս պատերազմի ընթացքում։


Բաց մի թողեք
Առաջին անգամ հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ
Ստամբուլի բանտարկված քաղաքապետ. Մի՛ վարվեք Թուրքիայի հետ ինչպես Ռուսաստանի և Չինաստանի