Օրերս Բյուրեղավան քաղաքում արձանագրված համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ ներկայումս գտնվում են ստացիոնար բուժման մեջ, հայտնում են համայնքապետարանից։
«Նրանց մեծ մասը բուժումն անցնում է Աբովյանի Ռ. Հարությունյանի անվան բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում։

Այսօր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը և քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանն այցելել են բուժկենտրոն՝ տեղում ծանոթանալու հիվանդների առողջական վիճակին։
Բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանի ուղեկցությամբ նրանք շրջել են հիվանդասենյակներով, զրուցել հիվանդների հետ և հետաքրքրվել նրանց ինքնազգացողությամբ։
Բուժող բժիշկ-վարակաբան Հրաչուհի Աֆյանը ներկայացրել է հիվանդների ընդհանուր վիճակը՝ նշելով, որ իրականացվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին նրանց վիճակը վերահսկելի է։
Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին՝ ցուցաբերած բարձր մասնագիտական մոտեցման և հոգատար վերաբերմունքի համար, իսկ բուժման մեջ գտնվող մեր բնակիչներին` շուտափույթ ապաքինում»:


Բաց մի թողեք
Եվրոպայում առողջապահության սպասման ժամանակը. ամենավատ երկրները
Ռուսաստանը պաշտոնապես հրաժարվեց սեքսոպաթոլոգներից
Կլիմայի փոփոխություն. Ինչպե՞ս են ջերմային ալիքները ազդում հղիությունների վրա ամբողջ Եվրոպայում