24/04/2026

EU – Armenia

Ապրիլի 24–ը խորհրդանշում է մեր ժողովրդի համառությունը. Արմեն Սարգսյան. Լուսանկար

Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, սակայն ապրիլի 24-ը միայն ցավի և հիշողության օր չէ։

Այս մասին հայտարարել է ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այն նաև խորհրդանշում է մեր ժողովրդի կենսասիրությունը, համառությունը, նպատակասլացությունը, չկոտրվելու վճռականությունը, վերապրելու և վերստին արարելու ուժը։

Չմոռանալով մեր պատմությունը՝ պետք է կարողանանք առաջ շարժվել՝ ապագայի հանդեպ լավատեսությամբ, հույսով ու հավատով։

Ապրիլի 24–ը խորհրդանշում է մեր ժողովրդի համառությունը. Արմեն Սարգսյան