Օրերս Գարեգին Բ Կաթողիկոսը զանգահարել է տեր Վրթանես քահանա Բաղալյանին, հետաքրքրվել նա առողջական վիճակով։ Հիշեցնենք, որ տեր Վրթանեսը սրտի խնդիր էր ունեցել Մայր Աթոռի վրա գրոհելու օրը եւ հիվանդանոց տեղափոխվել, վիրահատվել:
Տեր Վրթանեսը պատմել է․ «Ինձ համար անսպասելի՝ գավազանակիրը զանգեց, ասաց Վեհափառ Հայրապետը ուզում է զրուցել։ Վեհափառն էլ ասաց, որ վերջին շրջանում շատ խառը իրավիճակ էր ու ժամանակ չի ունեցել անձամբ ինձ հետ զրուցելու, բայց գիտեմ, որ մի քանի անգամ թեմի տարբեր քահանաներից տարբեր առիթներով հետաքրքրվել էր իմ առողջական վիճակով։ Զանգից շատ հուզվեցի, Վեհափառը առաջարկեց, որ մեկ այլ բժշկի մոտ էլ հետազոտվեմ, անալիզներ տամ, բայց այն բժշկական խումբը, որ ինձ ստենտավորել է և սուր ինֆարկտից, սրտի կանգով շոկային վիճակից դուրս է բերել, ես իրենց շատ վստահում եմ ու շնորհակալ եմ»։
Պատասխանելով այն հարցին, թե այժմ ինչպիսին է առողջական վիճակ, Տեր Վրթանեսը պատասխանեց․ «Փառք Աստծո, ես ինձ լավ եմ զգում, իմ ծառայությամբ եմ զբաղված: Պատասխանատու պահ կա՝ քանի որ շատերն իմ առողջ լինելու համար աղոթում են, ես իրավունք չունեմ հիվանդ լինեմ, որ էնպես չստացվի, որ իրենք աղոթեն ու անարդյունավետ դառնա։ Իրենց աղոթքները շատ զորավոր են։ Ես հիվանդանոցից դուրս գրվելու օրը դասի եմ եղել «Խրիմյան Հայրիկ» կրթահամալիրում, կիրակի օրը պատարագի եմ մասնակցել։ Գիտեք՝ մի հետաքրքիր պահ եղավ, «Չաթ ջիբիթի»-ին իմ էպիկրիզը ուղարկեցի, գրել հարցնում է՝ ինքը ձեր բարեկա՞մն է, էդ մարդը դեռ ո՞ղջ է, ում մասին հարցնում եք»։

Բաց մի թողեք
Ապրիլի 25-ի աստղագուշակ․ Հրաշալի օր է համարձակ որոշումների համար
Հիշում ենք։ Պահանջում ենք։ Եվ շարունակում ենք ․․․
Ցեղաuպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց հայաթափվեց Արցախը․ Գարեգին Բ