Պենտագոնը մշակում է Հորմուզի նեղուցում իրանական ռազմական թիրախներին հարվածելու ծրագրեր, եթե հրադադարը խզվի։
Այս մասին հաղորդել է CNN-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ քննարկվող տարբերակները ներառում են հարվածներ իրանական թիրախներին Հորմուզի նեղուցում, Պարսից և Օմանի ծոցերում, ներառյալ հարձակումները փոքր մոտորանավակների, ականակիր նավերի և այլ միջոցների վրա:
Աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ զինված ուժերը կարող են նաև իրականացնել նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը՝ հարվածել ենթակառուցվածքային ու էներգետիկ օբյեկտներին՝ Իրանին ստիպելու նստել բանակցությունների սեղանի շուրջ։
ԱՄՆ-ն, հավանաբար, լրացուցիչ հարվածներ կուղղի նաև Իրանի մնացած ռազմական ակտիվներին, այդ թվում՝ հրթիռային կայանքներին ու արտադրական հզորությանը։
Միաժամանակ ԱՄՆ նախագահը բացառել է միջուկային զենքի կիրառումը Իրանի դեմ հակամարտության ժամանակ:
«Ոչ, ես չեմ պատրաստվում դա անել։ Ոչ մի երկիր չպետք է միջուկային զենք օգտագործի»,- Թրամփն ասել է լրագրողներին։
Նա նաև նշել է, որ չի շտապում համաձայնություն կնքել Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու համար: Նախագահի կարծիքով ժամանակն ամերիկյան կողմում է, ոչ թե՝ իրանական:

Բաց մի թողեք
Քավության նոխազը վերանալուց հետո Եվրոպան ստիպված է վերջապես անկեղծ լինել ինքն իր հետ
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը մեղադրվում է «խոչընդոտման» մեջ, քանի որ օժանդակ մահվան մասին օրինագծի ժամկետը լրանում է
Խոշոր սկանդալ՝ Բաքվում․ 8 սպա է ձերբակալվել