Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել:
Միջադեպը տեղի է ունեցել Washington Hilton-ում, Սպիտակ տան Ասոցիացիայի անդամների ընթրիքին:
Նախնական տվյալներով՝ 31-ամյա կալիֆոռնիացի Քոուլ Թոմաս Ալենը որսորդական հրացանից վիրավորել է գաղտնի ծառայության գործակալին, ինքն էլ վիրավորվել է և այժմ գտնվում է հիվանդանոցում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հնարավոր է համարել, որ գուցե հենց ինքն է եղել իր մասնակցությամբ միջոցառման ժամանակ տեղի ունեցած կրակոցների թիրախը:
Նա նշել է, որ հետևել է իրավիճակին և կարծիք է հայտնել, թե «պետք էր գուցե ավելի արագ հեռանալ»։
Թրամփը նաև ընդգծել է Սպիտակ տան գաղտնի ծառայության աշխատակիցների արագ արձագանքը՝ նշելով, որ նրանք «շատ խիզախ կերպով» են չեզոքացրել զինված անձին։
Ինչ վերաբերում է հանցագործի արարքի հնարավոր դրդապատճառներին, ասել է, թե տեղի ունեցածը դժվար կապ ունենա Իրանում իրականացվող գործողությունների հետ, բայց հավելել է՝ «երբեք չես կարող լիովին վստահ լինել»։
Հիշեցնենք՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Washington Hilton հյուրանոցում, որտեղ անցկացվում էր Սպիտակ տան թղթակիցների ավանդական ընթրիքը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ։
Զինված անձը ներխուժել է դահլիճ, եղել է որսորդական հրացանով զինված և հասցրել է վիրավորել Գաղտնի ծառայության աշխատակիցներից մեկին, այնուհետև տղամարդը ձերբակալվել է:
Ըստ New York Post-ի՝ կասկածյալը 31-ամյա ուսուցիչ է Կալիֆոռնիայից՝ Քոուլ Թոմաս Ալլան անունով: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ զինված հարձակման մեջ կասկածվողը հանգրվանել էր այն հյուրանոցում, որտեղ անցկացվել է միջոցառումը. հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանապետ Ջեֆ Քերոլը։
Շաբաթ երեկոյան ԱՄՆ մայրաքաղաքի «Վաշինգտոն Հիլթոն» հյուրանոցի բոլոր ներկաները, որտեղ անցկացվում էր Սպիտակ տան թղթակիցների և ԱՄՆ վարչակազմի անդամների, այդ թվում՝ Թրամփի և նրա կնոջ մասնակցությամբ տոնական ընթրիք, տարհանվել են շենքի ներսում կրակոցներ լսելուց հետո։
Ոստիկանապետը նշել է, որ տղամարդը զինված է եղել որսորդական հրացանով, նրա մոտ հայտնաբերվել են նաև դանակներ և ատրճանակ։
Հարձակվողի լուսանկարը իր սոցիալական էջում հրապարակել է Թրամփը։
Նա ձերբակալվել է:


Բաց մի թողեք
Ամերկան դեռ պատրաստ չէ երկխոսության․ Աբաս Արաղչի
Չի բացառել հակաիրանական սանկցիաների աստիճանական մեղմացումը
Իսպանիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ում կասեցնելու իրավական ճանապարհ չկա