Չինաստանը Հաղթանակի օրվա տոնակատարություններին Մոսկվա չի ուղարկի հատուկ կառավարական պատվիրակություն։
Մայիսի 9-ի շքերթին երկիրը կներկայացնեն Ռուսաստանում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչները։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ծյանը։
«Ռուսաստանում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչները անպայման ներկա կլինեն», – ասել է Լինը։
Դիվանագետը չի մանրամասնել Չինաստանի ղեկավարության որոշման պատճառները։

Բաց մի թողեք
Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ
Բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան․ ի՞նչ է տեղի ունեցել բանտում․ Լուսանկար
Որտեղ է աշխարհի ամենամեծ զինվորական շտաբը. Լուսանկար