25/05/2026

EU – Armenia

«Ֆեմ» ՍՊԸ-ի «Հավի շաուրմա»-ի արտադրությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները «Ֆեմ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Մուշ թաղամաս 160) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից։

Ըստ ՍԱՏՄ-ի՝ հետազոտության արդյունքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։

«Այսպես․ փորձաքննության ներկայացված «Հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշը «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Ֆեմ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ նշված արտադրատեսակը սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:

Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: