Էջմիածին քաղաքում հերթական աղմկահարույց քրեական միջադեպն է գրանցվել․ քաղաքում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով վնասվել են դեղատան, դպրոցի և հարակից մի քանի տների պատուհաններն ու պատերը․ դեպքի վայրերում առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր։
Ներքին գործերի նախարարությունից «Հրապարակ»-ին հաստատեցին, որ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 5 անձ` այլ մանրամասներ չհաղորդելով։
Իրավապահ համակարգում մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալվածները 2002-2003 թվականներին ծնված երիտասարդներ են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանց միջև անձնական, այսպես կոչված «տղայական» հարցերի շուրջ առաջացած կոնֆլիկտը վերածվել է զինված հաշվեհարդարի։
Թեև, բարեբախտաբար, տուժածներ չկան, միջադեպը հերթական անգամ ցույց է տալիս մտահոգիչ միտումը՝ վերջին շրջանում կրակոցներով ուղեկցվող քրեական պատմությունները նկատելիորեն հաճախացել են՝ փողոցային վեճերը վերածելով իրական վտանգի քաղաքացիների անվտանգության համար։

Բաց մի թողեք
Նոյեմբերյանի քաղաքապետը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե
Թաիրովում վարորդը Dodge-ով վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է. Լուսանկար
Քարերով ոստիկանության մեքենայի ապակին կոտրողին ոստիկանություն են տարել․ քրգործ կհարուցվի՞