Երևանում՝ Մուրացանի մանկական հիվանդանոցի և պոլիկլինիկայի հարևանությամբ աղբամանները լեփ լեցուն են, աղբի մի մասը կուտակվել է անմիջապես փողոցում։
Տարածքում տիրում է հակասանիտարական վիճակ, որը հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ խոսքը մանկական բուժհաստատության հարակից հատվածի մասին է։
Մեր թղթակիցը ֆիքսել է, որ մի քանի աղբամաններ ամբողջությամբ լցված են, իսկ պոլիէթիլենային տոպրակներն ու կենցաղային աղբը թափված են նաև դրանց շուրջը։
Նման վայրերում աղբահանությունը պետք է իրականացվի առավել խիստ վերահսկողությամբ, հատկապես բուժհաստատությունների հարևանությամբ, որտեղ ամեն օր մեծ թվով երեխաներ և քաղաքացիներ են այցելում։ Բայց Երեւանի քաղաքապետարանն ու իր ենթակա ծառայությունները խորապես զբաղված են նախընտրական պայքարով` աղբահանություն անելու ժամանակ չունեն:


Բաց մի թողեք
«Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. 2 աշխատակից մնացել է փլատակներում
Ողբերգական դեպք՝ Երևանում, «BMW»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, բախվել է շինությանը. Լուսանկար
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին