Մայիսի 28-ին՝ ժամը 13։40-ի սահմաններում, Աշտարակ-Երզնկա ավտոճանապարհին BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում։
Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Աշոտ Ս․-ն տեղում մահացել է, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Հարություն Հ․-ն, Երևանի բնակիչներ 16-ամյա Ռաֆայել Ա․-ն և 18-ամյա Դավիթ Թ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է, թե ով է վարել ավտոմեքենան։


Բաց մի թողեք
2026 թվականը կիսվել է, սակայն Նավուր-Բերդ ավտոճանապարհի հիմնանորոգումը չի էլ սկսվել
Ալիևը Թրամփին հիշել է Հայաստանի հետ կապված
«88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Տեսանյութ