Հայաստանում Ռուսաստանի դեսպանը Մոսկվա է կանչվել՝ ՀՀ իշխանությունների կողմից ԵՄ–ի հետ մերձեցման քայլերի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է Մոսկվա է կանչվել` կապված Հայաստանի ղեկավարության կողմից Եվրամիության հետ մերձեցման քայլերի հետ, որոնք վնասում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը»,- նշված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, նախօրեին Աստանայում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ նեղ և ընդլայնված կազմով, որին ՀՀ-ն ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Գագաթնաժողովում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները գործնական քննարկում են ունեցել Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ծրագրերի վերաբերյալ, ապա հատուկ այդ համատեքստում հայտարարություն է ընդունվել, որում հորդորել են հայկական կողմին հանրաքվեի միջոցով վճռել ԵԱՏՄ-ում մնալու կամ ԵՄ-ին միանալու հարցը։
Ավելի ուշ մամուլի ասուլիսում Պուտինը բավականին հանգամանալից ներկայացրել է այն հետևանքները, որոնք Հայաստանն ու ՌԴ-ում ապրող հայերը կարող են ունենալ Երևանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում։
Խոսքը վերաբերում է էներգակիրների սակագներից բարձրացումից մինչև ՌԴ-ում աշխատանքի մեկնած հայ քաղաքացիների պայմանների խստացում, Հայաստանի հետ ՌԴ ինտեգրացիոն գործընթացներով պայմանավորված տնտեսական աշխատանքների դադարեցում և այլն։

Բաց մի թողեք
Փաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում
Ինչպես Պուտինի սիրելի մարզաձևը վերաբացեց դեպի միջազգային մրցումներ տանող դուռը
Թրամփը կա՛մ «օգտակար հիմար» է, կա՛մ միտումնավոր թուլացնում է Եվրոպան