16/07/2026

EU – Armenia

Փաշինյանին ասել եմ՝ կայացրած որոշումների պատասխանատվութունը ձեզ վրա է․ Պուտին

Ռուսաստանը խնդրում է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել Հայաստանի ԵԱՏՄ-ում կամ ԵՄ-ում ապագայի վերաբերյալ։

Այս մասին Աստանայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստի-ն։

Լրագրողները ՌԴ նախագահին հարց են ուղղել այն մասին, թե Հայաստանը որքան ժամանակ կարող է նստել երկու աթոռի վրա, եթե սկսի հետաձգել հանրաքվեն. «Հարցրեք նրանց, ովքեր փորձում են դա անել»։

Ռուսական կապիտալի ներդրման մասնաբաժինը Հայաստանում կազմում է ավելի քան 86%-ը,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանն արդեն ներդրումներ է կատարել Հայաստանում, ի տարբերություն Եվրոպայի, հայտարարել է Պուտինը. «Այժմ ակտիվ ներդրումներ կան. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բանկի տվյալներով՝ Հայաստանում կուտակված ներդրումները կազմում են 4,9 միլիարդ դոլար, որի 86%-ը ռուսական ծագում ունի։ Եվ սա առանց ռուսական ծագում ունեցող կապիտալը հաշվի առնելու, այսինքն՝ այն ուղիղ Ռուսաստանից չէ»:

ԵԱՏՄ–ից դուրս գալու դեպքում Հայաստանը կբախվի իր ավտոմոբիլային փոխադրողների համար պահանջների խստացման և միավորումում երկաթուղային փոխադրումների սակագների աճի,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը․ «Ստիպված կլինենք վերականգնել հայաստանյան ավտոմոբիլային բեռնափոխադրողների համար թույլտվությունների կարգը, դա անխուսափելի է։ Սա փոխգործակցության առանձին, շատ բարդ ոլորտ է։ Եվ իհարկե ստիպված կլինենք բարձրացնել երկաթուղային սակագները. այժմ գործում են ներռուսաստանյան սակագներ, դրանք կբարձրացվեն մինչև ԱՊՀ երկրների մակարդակի սակագների»։

Հիշեցնենք, լրագրողների հետ զրույցում Պուտինը Հայաստանի համար էներգակիրների ներկայիս գները և եվրոպական գները անհամեմատելի է որակել։

Ռուսաստանի առաջնորդը նաև նշել է` Հայաստանը պետք է մտածի, թե որ շուկաներ կգնա իր գյուղարտադրանքը ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերը խզելու դեպքում․ «ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ո՞ւր կգնա հայկական գինին։ Իսպանիա՞։ Իտալիա՞։ Ֆրանսիա՞։ Ռուսաստանում աշխատելու համար հայերը ստիպված կլինեն պատենտներ ձեռք բերել։ Մենք պետք է անկեղծ խոսենք այդ մասին։ Եվ իհարկե ստիպված կլինենք բարձրացնել էներգակիրների գները, ինչը, մասնագետների կարծիքով, Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի 14%-ը»։

Եթե ​​Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), նրա քաղաքացիները ստիպված կլինեն ձեռք բերել աշխատանքային թույլտվություններ՝ Ռուսաստանում աշխատելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. «ԱՊՀ երկրներից միգրանտների համար նույն պահանջները կկիրառվեն նաև Հայաստանից աշխատողների նկատմամբ։ Ի՞նչ է սա նշանակում։ Դա նշանակում է, որ Ռուսաստանում աշխատելու համար նրանք պետք է ձեռք բերեն աշխատանքային թույլտվություններ։

Դա նշանակում է, որ պարտադիր բժշկական ապահովագրությունից օգտվելու համար նրանք պետք է բնակվեն առնվազն հինգ տարի», – լրագրողներին ասել է Պուտինը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալուն։

Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի ազատ առևտրի համաձայնագրերին մուտք գործելու հնարավորությունը, Աստանայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ավելին, Մոսկվան կբարձրացնի էներգակիրների գները Երևանի համար, ինչը կարժենա ՀՆԱ-ի 14%-ը. «Բոլորը միշտ ասում են՝ դե, էներգակիրներ, դա կարևոր է, բայց դա միակ պլլյուսը չէ, ոչ էլ միակ առավելությունը»:

Պուտինը կոչ է արել հնարավորինս շուտ անցկացնել հանրաքվե՝ ԵԱՏՄ-ում կամ ԵՄ-ում Հայաստանի ապագայի վերաբերյալ: Նա նաև նշել է, որ ԵՄ-ին մերձենալու համար Երևանի կողմից կայացվող ցանկացած տնտեսական որոշում չի վնասի Ռուսաստանի հետ հումանիտար կապերին. «Ես Նիկոլ Վովաևիչին (Փաշինյանին – խմբ.) ասել եմ, և նա կհաստատի դա, ես նրան ասել եմ. «Ամեն ինչ, ինչ լավ է հայերի համար, ընդունելի է և լավ է Ռուսաստանի համար: Արեք այն, ինչ ձեզ հարմար է թվում՝ ելնելով հայ ժողովրդի շահերից: Դուք հիմա իշխանության գլուխ եք, և կայացրած որոշումները պատասխանատվությունը ձեզ վրա է: Ինչ էլ որ ասեք, այդպես էլ կլինի»:

Ռուսաստանը ստիպված կլինի դադարեցնել տնտեսության մեջ ինտեգրացիոն գործընթացների հետ կապված ամբողջ աշխատանքը, եթե Երևանը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից: Նրա խոսքերը մեջբերում են ռուսաական ԶԼՄ-ները. «Մենք ստիպված կլինենք, ինչ-որ տեղ, ոչ միայն ինչ-որ տեղ, այլև մեծ հաշվով, գործնականում դադարեցնել մեր բոլոր աշխատանքները, այս դեպքում՝ Հայաստանի հետ, տնտեսական ոլորտում, որոնք կապված են ինտեգրացիոն գործընթացների հետ (եթե Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից՝ խմբ.)»։

Պուտինը ներկայիս էներգակիրների գները և եվրոպական գները անհամեմատելի է անվանել Հայաստանի համար։ Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա նաև թվարկել է Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունից Երևանի օգուտները, այդ թվում՝ էներգակիրների գները. «Էներգակիրների ցածր գներ։ Եվրոպայում 600 եվրո և մի փոքր ավելի քան 150՝ չեմ հիշում որքան, բայց անհամեմատելի մատչելի գին է Հայաստանի համար»: