Թուրքիայի հարավում գտնվող Դենիզլի նահանգում միջքաղաքային ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 մարդ, 33 մարդ վնասվածքներ է ստացել:
TGRT Haber հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր 7 զոհի և 30 տուժածի մասին։
Տեղական իշխանությունների տվյալներով զոհվածների թվում են ինն ամսական երեխա, ինչպես նաև Ղրղզստանի քաղաքացի։
Ավտոբուսն ուղևորվում էր Իզմիր քաղաքից Անթալիա։ Վթարը տեղի է ունեցել Դենիզլի-Այդըն ավտոմայրուղու Սարաքյոյ բնակավայրի մոտ, որտեղ ավտոբուսը դեռևս անհայտ պատճառներով բախվել է ճանապարհային արգելապատնեշին և բռնկվել։
Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար։


Բաց մի թողեք
Ֆրանսիական ոստիկանությունը հարյուրավոր մարդկանց է ձերբակալել Փարիզում ՊՍԺ-ի Չեմպիոնների լիգայի տիտղոսի բռնի տոնակատարություններից հետո
Թրամփն Իրանի պատճառով դժգոհ է Հռոմի պապից. Լուսանկար
Նախարարները մի քանի թերություններ են հայտնաբերել EU Inc-ի՝ ԵՄ-ի մասշտաբով գործող բիզնես կազմակերպության առաջարկի մեջ