31/05/2026

EU – Armenia

Սյունիքի մարզում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում. կան վիրավnրներ. Լուսանկար

Այսօր՝ մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 09։00-ի սահմաններում Երևան–Մեղրի ավտոճանապարհի 243-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 62-ամյա Վահիդ Խ.-ն իր վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 58-ամյա Ֆարահ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ տեղեկությունների՝ վարորդն ու ուղևորը ամուսիններ են։

Blog Image