ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանի հետ գործարքը չկնքվի, ապա պատերազմական գործողություններն ընդդեմ Իսլամական Հանրապետության՝ կվերսկսվեն։
«Ես ոչ մի տեղ չեմ շտապում։ Կուզենայի ասել, որ եթե շտապենք եւ գործարքը կնքենք հապճեպ, ապա բենզինի գները կնվազեն։ Սակայն եթե շտապենք, չենք կարողանա լավ գործարք կնքել»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայիս ղեկավարը՝ Fox News-ի հետ զրույցում։
Թրամփը նաեւ ասել է, որ կարծում է, որ հիանալի գործարք կկնքվի եւ վերջ կդրվի պատերազմի ուղուն։
«Դանդաղ, բայց հաստատ ճիշտ ճանապարհով, վստահ եմ, որ կստանանք այն, ինչ ուզում ենք։ Իսկ եթե չստանանք, ապա այդ ամենի հետ այլ մեթոդներով վերջ կտանք»,- ասել է նախագահ Թրամփը։

Բաց մի թողեք
Ինչպես են սմարթֆոնները կոտրել բրիտանական քաղաքականությունը։ Ինչո՞ւ են Մեծ Բրիտանիայի վարչապետները անընդհատ ընկնում
«Էրդողանը վերջին մարդն է, որը կարող է Իսրայելին բարոյականության դասեր տալ». Նեթանյահու
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի ուղղությամբ հզոր հարվածների մասին. իրանական զորքերը բերվել են մարտական վիճակի