01/06/2026

EU – Armenia

Արդյո՞ք Հայաստանը կարող է հարստանալ առանց էժան ռուսական գազի․ Մոսկվայի ցինիկ արձագանքը

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը ռուսական Առաջին ալիքի լրագրող Պավել Զարուբինի այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կարող է հարստանալ առանց էժան ռուսական գազի, ասել է․

«Դե, թող փորձեն, դա նրանց ընտրությունն է։ Բայց մինչ այժմ նրանց տնտեսության կառուցվածքը ցույց է տալիս, որ նրանք զգալի ՀՆԱ աճ են գրանցում, մասամբ շնորհիվ էժան ռուսական էներգետիկ ռեսուրսների։ Թող փորձեն այն փոխարինել եվրոպականներով, և կտեսնենք, թե ինչ կլինի»։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում անդամ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որում, ի թիվս այլ բաների, կոչ է արվել Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։

Ավելի վաղ Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14%-ը, եթե դուրս գա ԵԱՏՄ-ից։