01/06/2026

EU – Armenia

Ի՞նչ է խոստացել Ալիևը՝ հիշեցնելով Փաշինյանի հետ համաձայնության մասին

Մենք բացում ենք նոր տրանսպորտային միջանցքներ՝ ներդրումներ կատարելով երկաթուղային և ավտոճանապարհային ենթակառուցվածքներում։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվի 31-րդ էներգետիկ ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ իր ելույթում, հատնում են տեղի ԶԼՄ-ները։

Հիշեցնելով, որ Արևելք-Արևմուտք միջանցքը հաջողությամբ գործում է, նա նշել է.

««Զանգեզուրի միջանցքը» (նկատի ունի Հայաստանի տարածքով նախատեսված TRIPP-ը – խմբ․), որը կդառնա Արևելք-Արևմուտք միջանցքի ևս մեկ ճյուղ, անպայման կկառուցվի 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի, Հայաստանի վարչապետի և իմ միջև ստորագրված փաստաթղթի համաձայն»։