01/06/2026

EU – Armenia

Հունիսի 2-ից ՀՀ-ն պետք է դադարեցնի դեպի ՌԴ ձկնամթերքի արտահանման հավաստագրումը․ Ռոսսելխոզնադզոր

Հունիսի 2-ից սկսած՝ Հայաստանը պետք է դադարեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի Ռուսաստան արտահանման համար նախատեսված հավաստագրումը։

Այս որոշումը կայացրել է «Ռոսսելխոզնադզորը»՝ հայկական օբյեկտների ստուգումից հետո։

Միայն երկու գործարան է հաջողությամբ անցել ստուգումը։ Նրանց արտադրանքը Ռուսաստան կարող է արտահանվել միայն լաբորատոր մշտական ​​​​մոնիթորինգի ներքո։