Օրերս Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արմինե Կոլյանը, ով նշանակվել է այդ քոլեջի տնօրեն։
Գորիսից մեզ ասացին, որ Արմինե Կոլյանը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի մտերիմն է։ Գորիսից հայտնում են նաև, որ Գորիսի պետական քոլեջի կառավարման խորհուրդը ձևավորվել է օրենքի խախտումներով։
Ա․ Առուշանյանի մտերիմին Գորիսի պետական քոլեջի տնօրեն նշանակելը ևս մեկ վկայությունն է այն բանի, որ Արցախի հանձնումից հետո Նիկոլ Փաշինյանին քննադատող Առուշանյանը անդամագրվել է Նիկոլ Փաշինյանի թիմին եւ անգամ իր մտերիմների հարցերն է այժմ կարողանում լուծել։
Հավելենք նաեւ, որ Ա․ Առուշանյանը ներկա է եղել մայիսի 28-ին Երևանում կայացած զորահանդեսին։

Բաց մի թողեք
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
9-րդ դասարանի ավարտական քննություններից մեկը կարելի է հանձնել ուսումնական նախագիծ ներկայացնելով․ մանրամասներ
Սերբ ուսանողները վիճարկում են ընտրական հանձնաժողովի որոշումը՝ կապված սփյուռքի քվեարկության հետ