Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ պատերազմի ընթացքում Հայաստանի վարչապետը բազմիցս հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ, սակայն այդ զրույցների ընթացքում երբեք չի դիմել օգնության խնդրանքով։
«Իմ խնդիրը ավելի շատ մեր երկրի ղեկավարին համոզելն էր, որ նա խոսելիս վերջապես խնդրի այդ օգնությունը, որովհետև զոհվում էին մեր երեխաներ, քաղաքացիական անձինք»,- նշել է նա:
«Ինձ հետ էլ խաղ էր անում, ասում էր՝ իսկ ՌԴ-ից ի՞նչ կա։ Ես շարունակում էի խոսել ռուսների հետ, բայց մենք պետք է ասեինք, թե մենք ինչ ենք ուզում»,- հավելել է Կարապետյանը:

Բաց մի թողեք
«Իմ պատկերացմամբ՝ ինքը թվաբանությունից շատ հեռու է ու չի տիրապետում՝ գյուղարտադրանքի ինչ ծավալի արտահանումներ են գնում Ռուսաստան»
Քննչական կոմիտե, գոնե իրավունքի տարրական կանոնները պահպանեք
«Պատերազմող տղա էիր, գոնե 5 օր դա անեիր»