ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։
Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը գոհունակությամբ նշել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման դինամիկան։
Արարատ Միրզոյանն ու Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության տնտեսական բաղադրիչի խթանմանը, այդ թվում՝ ապրանքաշրջանառության ավելացմանն ուղղված մեխանիզմների շրջանակը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված փոխգործակցությանը՝ որպես ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի մաս:


Բաց մի թողեք
Ռուբեն Ռուբինյանն աշխատանքից ազատել է Ալեն Սիմոնյանի ռեֆերենտին
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը. Լուսանկար
Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել