02/06/2026

EU – Armenia

«Պատերազմող տղա էիր, գոնե 5 օր դա անեիր»

Տավուշի բնակիչների հետ հանդիպման ընթացքում «Ուժեղ Հայաստան» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանը քննադատել է ընտրական գործընթացների ընթացքը՝ այն որակելով որպես չափազանց սրված և հակասական պայքար։

Նրա խոսքով՝ ներկայիս ընտրական մրցապայքարը վերածվել է կոշտ դիմակայության, որը, ըստ նրա, վնասում է հասարակական համերաշխությանը։

Կարապետյանը նաև անդրադարձել է իշխանության ղեկավարի գործունեությանը՝ նշելով, որ, իր գնահատմամբ, վերջինս փոխել է ընտրական պայքարի բնույթը և այն վերածել է լայն հակամարտության ժողովրդի հետ։

Նա ընդգծել է, որ ընտրությունները ժամանակավոր գործընթաց են, որոնք ավարտվելու են հունիսի 7-ին, որից հետո հասարակությունը պետք է համախմբվի և կենտրոնանա երկրի զարգացման ու անվտանգության ապահովման վրա։

««Պատերազմող տղա էիր՝ գոնե մի 5 օր Ջերմուկում պատերազմեիր, Արցախում պատերազմեիր։ Հիմա ինքը պատերազմում է մեր ժողովրդի դեմ։ Ով հասկանում է նրա արածները, դեմ է դրանց»,- նշել է նա: