Իրանը սկսել է մասշտաբային քաղաքական արշավ ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ փորձելով միավորել Մերձավոր Արեւելքի երկրները՝ հակա-ամերիկյան դաշինքում։
Այս մասին հայտնում է Fox News պարբերականը։
Դա սկսվել է այն բանից հետո, երբ նախագահ Թրամփն առաջարկել է ընդլայնել այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերը»։ Լրատվամիջոցը հայտնում է, որ Թեհրանը փորձում է դիրքավորվել որպես ռեգիոնի նոր «շերիֆ» եւ միաժամանակ ճնշում է գործադրում Պարսից ծոցի ավազանի երկրների վրա, առաջարկելով ընտրել ամերիկյան անվտանգության համակարգի եւ «նոր իսլամական քաղաքակրթության» միջեւ։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն էլ, ի դեմս նախագահ Դոնալդ Թրամփի, ակտիվորեն առաջ է մղում 2020 թվականին կնքված «Աբրահամյան համաձայնագրերի» ընդլայնման հարցը։ Վերջինս հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Էմիրաթների, Քաթարի, Պակիստանի, Եգիպտոսի, Հորդանանի եւ Բահրեյնի առաջնորդների հետ, քննարկելով այդ հարցը։
«Նոր իսլամական քաղաքակրթության» կոնցեպցիայի մասին պաշտոնապես հայտարարել է Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մայիսի 26-ին հրապարակված իր ուղերձում։ այն ենթադրում է իսլամական երկրների համագործակցության նոր եւ ընդլայնված ֆորմատ։

Բաց մի թողեք
Վճարել խաղի համար Բրյուսելում. Ինչպես լրատվամիջոցների միջոցառումները դարձան լոբբիստական նոր սահման
Լատվիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները խզելու ցանկության մասին. Լուսանկար
Զելենսկին զգուշացնում է, որ Ռուսաստանը կարող է այսօր երեկոյան ևս մեկ լայնածավալ հարձակում սկսել Ուկրաինայի դեմ