2020 թվականի հուլիսին` մինչեւ աղետաբեր պատերազմը, թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանը մի ճռճռան տեքստ էր գրել` գովերգելով Նիկոլ Փաշինյանին եւ փնովելով նրան քննադատող ընդդիմությանը:
Նույնիսկ այն ժամանակ այդ տեքստը շատերը զարմանքով կարդացին, բայց հայ հասարակության սթափության պահը եկավ 20 թվի պատերազմից ու պարտությունից, դրան հաջորդած կորուստներից եւ հակահայկական թեզերից հետո:
Անցել է դրանից 6 տարի, շատ շատերն են սթափվել ու հասկացել, որ ՔՊ-ն եւ Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, այնքան էլ հավատարիմ չեն հայկական շահերին եւ այս պահին` երբ երկրում կա իշխանափոխության պահանջ, ինչ որ մարդիկ համացանցում նորից շրջանառության մեջ են դրել Հենրիկ Հովհաննիսյանի հին` 2020 թ. հուլիսին գրված տեքստը` առանց շեշտելու, որ այն հին է, առանց ամսաթիվը նշելու եւ փորձում են Փաշինյանի օգտին քարոզչություն անել:
Պարզ է, որ այլեւս ոչ մի ծանրակշիռ մարդ իրեն թույլ չի տա նման փառաբանող խոսք ասել Հայաստանը փոքրացրած եւ այսքան աղետ բերած իշխանությունների հասցեին եւ քիչ թե շատ ծանրակշիռ խոսքի բացակայությունը փորձում են նման կեղտոտ մանիպուլյացիաներով լրացնել` տարածելով տարեց թատերագետի 6 տարի առաջվա ասածը: Պարզ է, որ ընտրություններից ընդամենը 3 օր առաջ նման բան անելը ոչ միայն անազնիվ է, այլեւ հանրությանը մոլորեցնելու նպատակ է հետապնդում:



Բաց մի թողեք
Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ. Պուտին
Գարեգին Բ-ի և սրբազանների գործն արդեն Երևանում է․ ո՞ր դատավորին կվիճակվի այն
Պատերազմին վերջ դրեցինք, հիմա աշխատում ենք Հայաստանի հետ․ Ալիև