«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում փորձել է նպաստել ռազմական գործողությունների դադարեցմանը, սակայն այդ ուղղությամբ իր կատարած քայլերի մանրամասները չի կարող հրապարակել։
Նրա խոսքով՝ պատերազմի օրերին զինվորականների կողմից ներկայացված բոլոր դիմումներին ու հրատապ հարցերին հնարավորինս արագ արձագանք է տրվել։ Կարապետյանը նշել է, որ այդ ժամանակ լավատեղյակ էր ռազմաճակատում և ընդհանուր իրավիճակում առկա իրական դրությանը։
Քաղաքական գործչի գնահատմամբ՝ հնարավոր էր ժամանակին դադարեցնել պատերազմը և հասնել այնպիսի լուծման, որը թույլ կտար պահպանել հայկական Արցախը։ Նա նաև պնդել է, որ պատերազմի ընթացքում հանրությանը ներկայացվող պաշտոնական հայտարարություններն ամբողջությամբ չէին արտացոլում իրական պատկերը, և ինքը փորձել է իշխանություններին փոխանցել իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունները. «Ես ամեն ինչ արել եմ, որ կանգնեցնեմ պատերազմը, սակայն դա գաղտնիք է, այդ մասին շատ լավ գիտի Նիկոլ Փաշինյանը»:

Բաց մի թողեք
Կոչ եմ անում իրավապահ մարմիններին անհապաղ ձեռնարկել միջոցներ. Լուսանկար
Խոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ․ Լուսանկար
Ձեր ձայնը տվեք անցողիկ շեմը հաղթահարող իրական ընդդիմադիր ուժերին․ Կոմկուս