Եվրոպական երկրները հասկանում են, որ Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելը ինքնասպանություն է դարձել իրենց երկրների համար, ՌԻԱ Նովոստի-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում (ՍՄՏՖ) տված հարցազրույցում։
«Արևմտյան Եվրոպայի երկրների ժողովուրդները հասկանում են, թե որտեղ են իրենց հասցրել ռեժիմները, պահանջում են վճռական գործողություններ ճգնաժամը հաղթահարելու համար, հասկանում են, որ Ռուսաստանի հետ համագործակցելուց, ռուսական ռեսուրսներից օգտվելուց, միասնական եվրոպական տարածքում նորմալ, փոխադարձ հարգանքի պայմաններում համակեցությունից հրաժարվելը նրանց համար պարզապես ինքնասպանության է վերածվել, և այդպիսով նրանք իրենց ռեժիմներից ստանում են պատասխան, որ, կարծես, մտադիր են բոլորովին այլ ուղի ընտրել», – գործակալությանը տված հարցազրույցում ասել է Զախարովան։
Հիշեցնենք, ՍՄՏՖ-ը տեղի է ունենում հունիսի 3-ից 6-ը։

Բաց մի թողեք
Ռուսաստանի հերոս Նարան Օչիր-Գորյաեւն է զnhվել Ուկրաինայում ռազմական գործողության ժամանակ. Լուսանկար
Ի՞նչ աշխատանքներ է սկսել Թուրքիան Հայաստանի հետ սահմանին. Լուսանկար
Այն, ինչ կատարվում է այս պահին Armat Media-ի խմբագրությունում` ազատ խոսքի դեմ արշավ է. Լուսանկար