05/06/2026

EU – Armenia

Մաhացու վրաերթ Գեղարքունիքում, սևանցիներին հայտնի դժոխքի հատվածում «Գազելը» վրաերթի է ենթարկել հետիոտնի․ Լուսանկար

Այսօր՝ հունիսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 05:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Գառնիկ Բ.-ն իր վարած «Գազ 283» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Կամո Հ.-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի մասին օպերատիվ տեղեկությունները ստացվել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում, որից հետո ժամանած Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ, պարզել են, որ ստացված տեղեկությունը հավաստի է։

Տեղում պարզվել է, որ հետիոտնը մահացել է։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագողը հայտնում է, որ սևանցիները վրաերթի վայրը համարում են դժոխք, քանի որ այդ հատվածում հաճախակի են լինում վրաերթեր, այդ թվում՝ մահվան ելքով, այդ թվում 1 օրվա տարբերությամբ տղայի և հոր մահվան ելքով վրաերթի մասին։

Blog Image