Ձերբակալվել են ՀՀԿ նախագահ Արմեն Աշոտյանը, կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը։
Քննչական կոմիտեից հայտնեցին՝ շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահում և փողերի լվացում. 7 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում:
Այդ 7 անձինք են՝ Գագիկ Խաչատրյանը, իր որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, Բրյուսովի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը, պրոռեկտոր՝ Արթուր Այվազյանը, Հարություն Թադևոսյանը:
Ավելի քան 200 միլիոն դրամ արժեքով գույքի նկատմամբ պաշտոնական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի և նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանի, «Երևան մոլ» առևտրի կենտրոնի նախկին փոխտնօրեն Հարություն Թադևոսյանի նկատմամբ։
Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը։ Հավելենք՝ Գագիկ Բեգլարյանի ձերբակալության վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ դեռ չկան։
Ավելի վաղ՝ Գլխավոր դատախազությունից հայտնել են Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից առ այսօր դատախազները, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան են հանձնել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ:

Բաց մի թողեք
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով հայց է ներկայացրել
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել ԲՀԿ-ի երեք պատգամավորի թեկնածուի ազատազրկելու վերաբերյալ
Մեղադրանք է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին