«Ուժեղ Հայաստանում» աղքատ ընտանիքների համար էլեկտրականությունը և ջուրը անվճար է լինելու։
Տեսանյութն՝ այստեղ
Նարեկ Կարապետյան
Մարիաննա Ղահրամանյանը գրել է․
«Երեկվա բանավեճի քաղաքական հարցերի ու այդ մեկ անձի ստեղծած աղմուկի մեջ աննկատ մնաց այս չափազանց կարևոր տեղեկությունը` Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը Հայաստանում անապահով ընտանիքների համար ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՆ ԵՎ ՋՈւՐԸ ԱՆՎՃԱՐ կդարձնի։ Սոցիալապես խոցելի այս շերտի համար աջակցության այս նախաձեռնությունը կիրականացվի «Աղքատության հաղթահարման» պետական հիմնադրամի շրջանակներում։
Հիշեցնեմ, նույն հիմնադրամի միջոցներով ծայրահեղ աղքատ ընտանիքները կստանան ամսական 150 000-ական դրամ աջակցություն։ Այս հեղափոխական ծրագրերով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը վերջ կդնի ծայրահեղ աղքատությանը մեր երկրում ու կլուծի խնդիրը, որը տասնամյակներ չի լուծվել։
Այսօր Հայաստանում 660 հազար մարդ աղքատ է, որից մոտ 200 հազարը երեխաներ են։ Շուրջ 30 հազար մարդ գնտվում է ծայրահեղ աղքատության շեմին։ Այս ծրագրերով Հայաստանում կարճ ժամանակահատվածվում վերացվելու է ծայրահեղ աղքատությունը, իսկ
երկրում աղքատության հաղթահարումը, ինչպես նշել է Սամվել Կարապետյանը, լինելու է իր պատվի հարցը։ Ուժեղ Հայաստանում չի՜ լինելու հացի խնդիր ունեցող մարդ։ Ուժեղ Հայաստան լինելու՜ է»։

Բաց մի թողեք
Վթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը. Լուսանկար
Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. Լուսանկար
Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրել արտադրամասի ապակիները․ Լուսանկար